ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՆԴԱՄԱԳՐՎԵԼՈՒ ԵՎ ԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ԿԱՐԳԸ

Օրենքով սահմանված կարգով կազմակերպության անդամ կարող է դառնալ ՀՀ, ինչպես նաև օտարերկյա ցանկացած քաղաքացի, քաղաքացիություն չունեցող անձ (ինչպես նաև Կազմակերպության անդամ դառնալու իրավունք ունեցող իրավաբանական անձ), որը ցանկանում է մասնակցել նրա գործունեությանը և ընդունում է կազմակերպության կանոնադրությունը:

Մինչև տասնչորս տարեկան անձը Կազմակերպության անդամ կարող է դառնալ իր ցանկությամբ՝ օրինական ներկայացուցչի դիմումի հիման վրա: Տասնչորսից մինչև տասնութ տարեկան անձը, եթե օրենքով սահմանված կարգով լրիվ գործունակ չի ճանաչված, Կազմակերպության անդամ կարող է դառնալ իր դիմումի հիման վրա՝ օրինական ներկայացուցչի գրավոր համաձայնությամբ:

Կազմակերպության հիմնադիրները Կազմակերպության պետական գրանցումից հետո օրենքի ուժով համարվում են Կազմակերպության անդամներ:


Կազմակերպության անդամ դառնալու ցանկություն ունեցող անձը գրավոր դիմում է Կազմակերպության խորհրդին (այսուհետ՝ Խորհուրդ):

Կազմակերպության անդամ դառնալու ցանկություն ունեցող իրավաբանական անձը իր իրավասու մարմնի որոշումը ներկայացնում է Խորհրդին:

Կազմակերպության անդամության մեջ ընդունելու հարցը լուծում է Խորհուրդը:

Անդամակցության դիմումի մերժելու դեպքում խորհրդի կողմից դիմումատուին ուղարկվում է գրավոր պատճառաբանված մերժում:

Կազմակերպությանն անդամագրված անձը կարող է ցանկացած ժամանակ դուրս գալ Կազմակերպությունից՝ այդ մասին գրավոր դիմում (իրավաբանական անձի դեպքում՝ իրավասու մարմնի որոշում) ներկայացնելով Խորհրդին: Կազմակերպության անդամությունից հեռացումը տեղի է ունենում Խորհրդի որոշմամբ:

Կազմակերպության այն անդամը, որը պարբերաբար խախտում է սույն կանոնադրաության դրույթները կամ չի կատարում Կազմակերպության ղեկավար մարմինների պարտադիր կատարման ենթակա որոշումները՝ Խորհրդի որոշմամբ հեռացվում է անդամությունից: Վերստին նրա անդամագրումը կատարվում է ընդհանուր հիմունքներով:

 

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԻՐԱՎՈՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Կազմակերպության ցանկացած անդամ իրավոնք ունի՝

  •  Ընտրել և ընտրվել Կազմակերպության կառավարման մարմիններում:
  • Ներկա լինել Ընդհանուր ժողովին անձամբ, իսկ իրավաբանական անձի դեպքում՝ նաև լիազորված անձի միջոցով կամ Խորհրդի նիստերին:
  •  Խորհրդի որոշմամբ, անվճար օգտվել Կազմակերպության ծառայություններից:
  • Ծանոթանալ Կազմակերպության մարմինների արձանագրություններին, ստանալ նրանց ընդունած որոշումների պատճենները:
  • Կազմակերպության մարմինների որոշումները բողոքարկել Ընդհանուր ժողովին: Ընդհանուր ժողովի որոշումը, որն ընդունվել է օրենքի կամ Կազմակերպության կանոնադրության խախտմամբ կամ ոտնահարվել է Կազմակերպության կամ նրա մասնակցի (անդամի) իրավունքներն ու օրինական շահերը, կարող է դատական կարգով անվավեր ճանաչվել Կազմակերպության կամ մասնակցի (անդամի) դիմումի հիման վրա: Դիմումը կարող է տրվել 60 օրվա ընթացքում՝ սկսած այն օրվանից, երբ Կազմակերպության անդամն իմացել է կամ պարտավոր էր իմանալ այդպիսի որոշման ընդունման մասին, եթե օրենքով այլ բան սահմանված չէ:
  • Կազմակերպությունից պահանջելու տեղեկություններ, ստանալու փաստաթղթերի պատճեններ՝ Կազմակերպության կանոնադրության փոփոխությունների, մարմինների արձանագրությունների, որոշումների, գույքի կառավարումից ստացված դրամական միջոցների վերաբերյալ, ինչպես նաև ստանալու նրա ֆինանսական հաշվետվությունների աուդիտն իրականացրած անկախ աուդիտորի եզրակացության պատճենը, որոնք վերաբերում են վերջին երեք տարիներին:
  • Կազմակերպության աշխատանքները բարելավելու նպատակով նրա ղեկավար մարմիններին ներկայացնել դիմումներ, առաջարկություններ և բողոքներ:
  •  Ներկա գտնվել կազմակերպության Ընդհանուր ժողովին:
  •  Ծանոթանալ կազմակերպության մարմինների աշխատանքի արձանագրման մասին փաստաթղթերին, ստանալ նրանց ընդունած որոշումների պատճենները (պատճենների տրամադրման համար գանձվող վճարը չի կարող գերազանցել դրանց պատրաստման համար անհրաժեշտ ծախսերը):
  • Սպառիչ տեղեկատվություն ստանալ Կազմակերպության գործունեության մասին:
  • Ազատ դուրս գալ Կազմակերպությունից:
  • Մասնակցել Կազմակերպության կողմից կազմակերպված միջոցառումներին:

Կազմակերպության անդամը պարտավոր է՝

  • Հոգ տանել կազմակերպության հեղինակության մասին:
  • Կատարել Կազմակերպության կանոնադրության պահանջները, կառավարման մարմինների որոշումները:
  • Բաեխղճորեն կատարել կառավարման մարմինների որոշմամբ իր վրա դրված պարտականությունները:
  • Կազմակերպության կանոնադրությունը խախտող կամ իր պարտականություն-ները չկատարող անդամի նկատմամբ Կազմակերպության Ընդհանուր ժողովի կամ Խորհրդի կողմից կարող են կիրառվել կարգապահական տույժի միջոցներ՝ նկատողություն, խիստ նկատողություն կամ Կազմակերպության անդամությունից զրկում:
  • Կազմակերպության անչափահաս անդամների իրավունքների և պարտականությունների առանձնահատկություններ չեն նախատեսվում: Կազմակերպության անչափահաս անդամներն ունեն սույն կանոնադրությամբ Կազմակերպության անդամի համար ամրագրված նույն իրավունքները, բացառությամբ ղեկավար մարմիններում ընտրվելու իրավունքի, ինչպես նաև կրում են Կազմակերպության անդամի համար սույն կանոնադրությամբ ամրագրված պարտականությունները: