Normal 0 false false false EN-US X-NONE AR-SA /* Style Definitions */ table.MsoNormalTable {mso-style-name:"Table Normal"; mso-tstyle-rowband-size:0; mso-tstyle-colband-size:0; mso-style-noshow:yes; mso-style-priority:99; mso-style-parent:""; mso-padding-alt:0mm 5.4pt 0mm 5.4pt; mso-para-margin-top:0mm; mso-para-margin-right:0mm; mso-para-margin-bottom:8.0pt; mso-para-margin-left:0mm; line-height:107%; mso-pagination:widow-orphan; font-size:11.0pt; font-family:"Calibri",sans-serif; mso-ascii-font-family:Calibri; mso-ascii-theme-font:minor-latin; mso-hansi-font-family:Calibri; mso-hansi-theme-font:minor-latin; mso-bidi-font-family:Arial; mso-bidi-theme-font:minor-bidi;} Կազմակերպության գործունեության առարկան և նպատակն է՝
- նախաձեռնել կրթական, արտակարգ իրավիճակների, ռազմահայրենասիրական, տարածքային զարգացման, բնապահպանական, գյուղատնտեսական, առողջապահական, մարզական, աշխատավոր մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերող ծրագրեր,
- մասնագիտական և մասնագիտացման որակավորման բարձրացում,
- աշխատանքայինն պրակտիկայի կազմակերպում՝ աշխատաշուկա նոր ոտք դնող մարդու համար, տալ համապատասխան աշխատանքային փորձ ու երաշխավորություն՝ մարդկանց տալով համապատասխան գիտելիքներ և արժանապատիվ կյանքի հնարավորություն (այսօր Հայաստանում գերխնդիր է նոր ավարտած մարդուն համալսարանից աշխատանքի անցում).
- իրականացնել 40-ից բարձր աշխատող անձանց վերապատրաստման աշխատանքներ, գիտելիքների և հմտությունների համապատասխանեցում շուկայական նոր պահանջներին,
- կազմակերպել և անցկացնել ուսանողների վերապատրաստում, համագործակցել միջազգային կրթական կառույցների և կազմակերպությունների հետ, փորձի փոխանակման նպատակով գործուղել ուսանողների,
- աշակերտների համար կազմակերպել երթևեկության կանոնների ուսուցում,
- կազմավորել հասարարական կամավորական ջոկատներ՝ ըստ համայնքների, ովքեր ԱԻ նախարարության կողմից կստանան կրթական գիտելիքներ, կմասնակցեն տարեկան պարտադիր ուսումնավարժական միջոցառումների, կստանան համապատասխան վստահագրեր և կկազմեն ոչ պաշտոնական կայուն ռեզերվ՝ արտակարգ իրավիճակների դեպքումըստ անհրաժեշտության մասնակցելու համապատասխան փրկարարական աշխատանքների: Ինչպես նաև կլինեն կրթված և զարգացած քաղաքացիներ՝ ունակ կողմորոշվելու ամենազանազան իրավիճակներում և լինելու օրինակ հասարակության մեջ,
- կազմավորել կամավորական բարձր մարտական պատրաստվածությամբ խմբեր, որոնք ՀՀ ՊՆ հետ համագործակցությամբ, ըստ նախնական հստակ ծրագրերի, կցագրված ՀՀ ԶՈՒ զորամասերին, կստանան զինվորական կրթություն և մշտական պատրաստվածություն: Խաղաղ պայմաններում, ըստ ՊՆ որոշումների, կմասնակցեն տարեկան տասնհինգօրյա և մեկ ամսյա մարտական հերթապահության և կկազմեն մարտական կայուն պահեստազոր, որը ունակ կլինի պատերազմական գործողություն սկսելու պահից մինչև քսանչորս ժամը միանալ ՊՆ նշանակված վայրի մարտական դիրք՝ իրենից փաստացի ներկայացնելով ակտիվ պահեստազոր: Հայ ազգի հնարավորինս մեծ զանգվածին բարոյահոգեբանական քարոզով մասնակից դարձնել ծրագրին՝ հասնելով ԱԶԳ-ԲԱՆԱԿ նպատակին: Պատերազմի վետերանների կողմից կազմակերպել բարոյահոգեբանական և ինֆորմատիվ աշխատանքներ, ինչպես նաև զոհվածների ընտանիքների նկատմամբ իրականացնել բարոյական և հոգեբանական աշխատանքներ,
- կազմակերպել շաբաթօրյակներ, ծառատունկեր, հասարակական կարգի պահպանություն, հիմնել նոր այգիներ: Աջակցել համայնքապետարաններին՝ բնապահպանական հարցերում և հսկողության տարբեր ոլորտներում,
- նպաստել գյուղատնտեսական գիտելիքների տարածմանը, գյուղացիների կրթմանը՝ ինչպես գտնել շուկա, իմանալ շուկայի պահանջարկը, ինչպես ունենալ հրապուրիչ ապրանք, ստանդարտացում, ինչպես ստանալ արտահանման սերտեֆիկատներ,
- նպաստել գյուղացիների գյուղատնտեսական վարկերի նպատակային օգտագործման գիտակցության մակարդակի բարձրացմանը, հողի կապվածությանը, կարողանալ սեփական խելքով նվազեցնել բոլոր ռիսկերը,
- նպաստել անասնապահության զարգացմանը՝ վերականգնել նախկին գոմերը,
- ուսումնասիրել և հաջողված միջազգային փորձի հիման վրա հրապարակել ձեռնարկներ,
- ներդնել նորարարական մեթոդներ՝ կաթիլային ոռոգում, հակակարկտային կայաններ ըստ համայնքների և այլն,
- իրականացնել մենեջմենթի և շուկայագիտության վարժանք-ուսուցում և դրանք կիրառել գյուղատնտեսության մեջ,
- գյուղի կամ մի քանի գյուղերի մակարդակում, նախկին կոլտնտեսության մտահղացմամբ, կազմակերպել ընդհանուր մթերման կետերի ստեղծման ներդնում, սառնարանային տնտեսություն, մեքենայի գնում, իրենց առևտրի ինքնուրույն կազմակերպում, արտահանում,
- գյուղական համայնքներում կազմակերպել հանգստի, ժամանցի ակումբներ՝ ստեղծելով կյանքի հանդեպ հետաքրքրություն,
- նպաստել առողջապահական և առողջապահության գիտելիքների տարածմանը, կրթվածության բարձրացմանը հասարակության շրջանում,
- կազմակերպել մարզական կյանքի ակտիվացման «ֆեյսբուքից դեպի բակ» մարզական բակային մեծ միջոցառումներ, ավանդական բակային և թիմային խաղեր,
- ընտանիքը վերածել մարզական թիմի, մարմնամարզությունը դարձնել կենցաղի մաս,
- կազմակերպել սկաուտական գիտելիքների ուսուցման (կողմնորոշվել անտառում, պարան կապել և այլն), ինչպես նաև դիպուկահարության դասեր,
- նպաստել աշխատավոր մարդու՝ մասնավոր, պետական, պետական ոչ առևտրային (շինարար, տաքսու վարորդ, անհատ ձեռներեց, վաճառող, բժիշկ, ուսուցիչ և այլն) իրավագիտակցության, իրազեկվածության բարձրացմանը: Նպաստել նրանց իրավունքների պաշտպանությանը, շահերի ներկայացմանը դատարանում: