ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ «Կամավորական շարժում» հայրենասիրական, բարեգործական հասարակական կազմակերպություն
1. ԸՆԴԱՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1.1. «Կամավորական շարժում» հայրենասիրական, բարեգործական հասարակական կազմակերպությունը (այսուհետ՝ կազմակերպություն), ՀՀ քաղաքացիների, օտարերկրյա պետությունների քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց (այսուհետ՝ ֆիզիկական անձ) և (կամ) իրավաբանական անձանց հասարակական միավորում է, որն ունի ոչ առևտրային կազմակերպության կարգավիճակ:
1.2. Կազմակերպությունը գործում է ՀՀ օրենսդրության, ՀՀ միջազգային պայմանագրերի և սույն կանոնադրության հիման վրա:
1.3. Կազմակերպության գործունեության սկզբունքներն են օրինականությունը, խտրականության բացառումը, բարեխղճությունը, անդամների շահերի ընդհանրությունը, անդամության կամավորությունը, ինքնակառավարումը, հաշվետվողականությունը:
1.4. Կազմակերպությունը գործում է ՀՀ ողջ տարածքում և օտարերկրյա պետություններում՝ այդ պետությունների օրենսդրությանը համապատասխան:
1.5. Կազմակերպությունը չունի անդամության սահմանափակում:
1.6. Կազմակերպությունը գործում է առանց ժամկետի սահմանափակման (անժամկետ):
1.7. Կազմակերպության լրիվ անվանում է՝Հայերեն՝ «Կամավորական շարժում» հայրենասիրական, բարեգործական հասարակական կազմակերպություն:Ռուսերեն՝ Патриотическая, благотворительная общественная организация «Добровольное движение»:Անգլերեն՝ «Voluntary movement» patriotik, charity non governmental organization:
1.8. Կազմակերպության գտնվելու վայրը՝ ՀՀ, քաղաք Երևան, 0062, Նոր Նորքի 2-րդ զանգված, Մոլդովական փ, շենք 39/5, բն. 12:
2. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՆ և ՊԱՏԱԿՆՆԵՐԸ
2.1. Կազմակերպության գործունեության առարկան և նպատակն է՝
- նախաձեռնել կրթական, արտակարգ իրավիճակների, ռազմահայրենասիրական, տարածքային զարգացման, բնապահպանական, գյուղատնտեսական, առողջապահական, մարզական, աշխատավոր մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերող ծրագրեր, . մասնագիտական և մասնագիտացման որակավորման բարձրացում,- աշխատանքային պրակտիկայի կազմակերպում՝ աշխատաշուկա նոր ոտք դնող մարդու համար, տալ համապատասխան աշխատանքային փորձ ու երաշխավորություն՝ մարդկանց տալով համապատասխան գիտելիքներ և արժանապատիվ կյանքի հնարավորություն (այսօր Հայաստանում գերխնդիր է նոր ավարտած մարդուն համալսարանից աշխատանքի անցում).- իրականացնել 40-ից բարձր աշխատող անձանց վերապատրաստման աշխատանքներ, գիտելիքների և հմտությունների համապատասխանեցում շուկայական նոր պահանջներին,- կազմակերպել և անցկացնել ուսանողների վերապատրաստում, համագործակցել միջազգային կրթական կառույցների և կազմակերպությունների հետ, փորձի փոխանակման նպատակով գործուղել ուսանողների,- աշակերտների համար կազմակերպել երթևեկության կանոնների ուսուցում, — կազմավորել հասարակական կամավորական ջոկատներ՝ ըստ համայնքների, ովքեր ԱԻ նախարարության կողմից կստանան կրթական գիտելիքներ, կմասնակցեն տարեկան պարտադիր ուսումնավարժական միջոցառումների, կստանան համապատասխան վստահագրեր և կկազմեն ոչ պաշտոնական կայուն ռեզերվ՝ արտակարգ իրավիճակների դեպքում ըստ անհրաժեշտության մասնակցելու համապատասխան փրկարարական աշխատանքների: Ինչպես նաև կլինեն կրթված և զարգացած քաղաքացիներ՝ ունակ կողմնորոշվելու ամենազանազան իրավիճակներում և լինելու օրինակ հասարակության մեջ,- կազմավորել կամավորական բարձր մարտական պատրաստվածությամբ խմբեր, որոնք ՀՀ ՊՆ հետ համագործակցությամբ, ըստ նախնական հստակ ծրագրերի, կցագրված ՀՀ ԶՈՒ զորամասերին, կստանան զինվորական կրթություն և մշտական պատրաստվածություն: Խաղաղ պայմաններում, ըստ ՊՆ որոշումների, կմասնակցեն տարեկան տասնհինգօրյա և մեկ ամսյա մարտական հերթապահության և կկազմեն մարտական կայուն պահեստազոր, որը ունակ կլինի պատերազմական գործողություն սկսելու պահից մինչև քսանչորս ժամը միանալ ՊՆ նշանակված վայրի մարտական դիրք՝ իրենից փաստացի ներկայացնելով ակտիվ պահեստազոր: Հայ ազգի հնարավորինս մեծ զանգվածին բարոյահոգեբանական քարոզով մասնակից դարձնել ծրագրին՝ հասնելով ԱԶԳ-ԲԱՆԱԿ նպատակին: Պատերազմի վետերանների կողմից կազմակերպել բարոյահոգեբանական և ինֆորմատիվ աշխատանքներ, ինչպես նաև զոհվածների ընտանիքների նկատմամբ իրականացնել բարոյական և հոգեբանական աշխատանքներ,- կազմակերպել շաբաթօրյակներ, ծառատունկեր, հասարակական կարգի պահպանություն, հիմնել նոր այգիներ: Աջակցել համայնքապետարաններին՝ բնապահպանական հարցերում և հսկողության տարբեր ոլորտներում,- նպաստել գյուղատնտեսական գիտելիքների տարածմանը, գյուղացիների կրթմանը՝ ինչպես գտնել շուկա, իմանալ շուկայի պահանջարկը, ինչպես ունենալ հրապուրիչ ապրանք, ստանդարտացում, ինչպես ստանալ արտահանման սերտիֆիկատներ,- նպաստել գյուղացիների գյուղատնտեսական վարկերի նպատակային օգտագործման գիտակցության մակարդակի բարձրացմանը, հողի կապվածությանը, կարողանալ սեփական խելքով նվազեցնել բոլոր ռիսկերը,- նպաստել անասնապահության զարգացմանը՝ վերականգնել նախկին գոմերը, . ուսումնասիրել և հաջողված միջազգային փորձի հիման վրա հրապարակել ձեռնարկներ, . ներդնել նորարարական մեթոդներ՝ կաթիլային ոռոգում, հակակարկտային կայաններ ըստ համայնքների և այլն,- իրականացնել մենեջմենթի և շուկայագիտության վարժանք-ուսուցում և դրանք կիրառել գյուղատնտեսության մեջ,- գյուղի կամ մի քանի գյուղերի մակարդակում, նախկին կոլտնտեսության մտահղացմամբ, կազմակերպել ընդհանուր մթերման կետերի ստեղծման ներդնում, սառնարանային տնտեսություն, մեքենայի գնում, իրենց առևտրի ինքնուրույն կազմակերպում, արտահանում,- գյուղական համայնքներում կազմակերպել հանգստի, ժամանցի ակումբներ՝ ստեղծելով կյանքի հանդեպ հետաքրքրություն,- նպաստել առողջապահական և առողջապահության գիտելիքների տարածմանը, կրթվածության բարձրացմանը հասարակության շրջանում,- կազմակերպել մարզական կյանքի ակտիվացման «ֆեյսբուքից դեպի բակ» մարզական բակային մեծ միջոցառումներ, ավանդական բակային և թիմային խաղեր,- ընտանիքը վերածել մարզական թիմի, մարմնամարզությունը դարձնել կենցաղի մաս,- կազմակերպել սկաուտական գիտելիքների ուսուցման (կողմնորոշվել անտառում, պարան կապել և այլն), ինչպես նաև դիպուկահարության դասեր,- նպաստել աշխատավոր մարդու՝ մասնավոր, պետական, պետական ոչ առևտրային (շինարար, տաքսու վարորդ, անհատ ձեռներեց, վաճառող, բժիշկ, ուսուցիչ և այլն) իրավագիտակցության, իրազեկվածության բարձրացմանը: Նպաստել նրանց իրավունքների պաշտպանությանը, շահերի ներկայացմանը դատարանում:
2.2. Իրականացվում է սույն կանոնադրությունից բխող ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ գործունեություն:
3. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՆԴԱՄԱԳՐՎԵԼՈՒ ԵՎ ԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ԿԱՐԳԸ
3.1. Օրենքով սահմանված կարգով կազմակերպության անդամ կարող է դառնալ ՀՀ, ինչպես նաև օտարերկյա ցանկացած քաղաքացի, քաղաքացիություն չունեցող անձ (ինչպես նաև Կազմակերպության անդամ դառնալու իրավունք ունեցող իրավաբանական անձ), որը ցանկանում է մասնակցել նրա գործունեությանը և ընդունում է կազմակերպության կանոնադրությունը:
3.2. Մինչև տասնչորս տարեկան անձը Կազմակերպության անդամ կարող է դառնալ իր ցանկությամբ՝ օրինական ներկայացուցչի դիմումի հիման վրա: Տասնչորսից մինչև տասնութ տարեկան անձը, եթե օրենքով սահմանված կարգով լրիվ գործունակ չի ճանաչված, Կազմակերպության անդամ կարող է դառնալ իր դիմումի հիման վրա՝ օրինական ներկայացուցչի գրավոր համաձայնությամբ:
3.3. Կազմակերպության հիմնադիրները Կազմակերպության պետական գրանցումից հետո օրենքի ուժով համարվում են Կազմակերպության անդամներ:
3.4. Կազմակերպության անդամ դառնալու ցանկություն ունեցող անձը գրավոր դիմում է Կազմակերպության խորհրդին (այսուհետ՝ Խորհուրդ):
3.5. Կազմակերպության անդամ դառնալու ցանկություն ունեցող իրավաբանական անձը իր իրավասու մարմնի որոշումը ներկայացնում է Խորհրդին:
3.6. Կազմակերպության անդամության մեջ ընդունելու հարցը լուծում է Խորհուրդը:
3.7. Անդամակցության դիմումի մերժելու դեպքում խորհրդի կողմից դիմումատուին ուղարկվում է գրավոր պատճառաբանված մերժում:
3.8. Կազմակերպությանն անդամագրված անձը կարող է ցանկացած ժամանակ դուրս գալ Կազմակերպությունից՝ այդ մասին գրավոր դիմում (իրավաբանական անձի դեպքում՝ իրավասու մարմնի որոշում) ներկայացնելով Խորհրդին: Կազմակերպության անդամությունից հեռացումը տեղի է ունենում Խորհրդի որոշմամբ:
3.9. Կազմակերպության այն անդամը, որը պարբերաբար խախտում է սույն կանոնադրության դրույթները կամ չի կատարում Կազմակերպության ղեկավար մարմինների պարտադիր կատարման ենթակա որոշումները՝ Խորհրդի որոշմամբ հեռացվում է անդամությունից: Վերստին նրա անդամագրումը կատարվում է ընդհանուր հիմունքներով:
4. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԻՐԱՎՈՆՔՆԵՐՆ ՈՒՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
4.1. Կազմակերպության ցանկացած անդամ իրավունք ունի՝
4.1.1. Ընտրել և ընտրվել Կազմակերպության կառավարման մարմիններում:4.1.2. Ներկա լինել Ընդհանուր ժողովին անձամբ, իսկ իրավաբանական անձի դեպքում՝ նաև լիազորված անձի միջոցով կամ Խորհրդի նիստերին:4.1.3. Խորհրդի որոշմամբ, անվճար օգտվել Կազմակերպության ծառայություններից:4.1.4. Ծանոթանալ Կազմակերպության մարմինների արձանագրություններին, ստանալ նրանց ընդունած որոշումների պատճենները:4.1.5. Կազմակերպության մարմինների որոշումները բողոքարկել Ընդհանուր ժողովին: Ընդհանուր ժողովի որոշումը, որն ընդունվել է օրենքի կամ Կազմակերպության կանոնադրության խախտմամբ կամ ոտնահարվել է Կազմակերպության կամ նրա մասնակցի (անդամի) իրավունքներն ու օրինական շահերը, կարող է դատական կարգով անվավեր ճանաչվել Կազմակերպության կամ մասնակցի (անդամի) դիմումի հիման վրա: Դիմումը կարող է տրվել 60 օրվա ընթացքում՝ սկսած այն օրվանից, երբ Կազմակերպության անդամն իմացել է կամ պարտավոր էր իմանալ այդպիսի որոշման ընդունման մասին, եթե օրենքով այլ բան սահմանված չէ:4.1.6. Կազմակերպությունից պահանջելու տեղեկություններ, ստանալու փաստաթղթերի պատճեններ՝ Կազմակերպության կանոնադրության փոփոխությունների, մարմինների արձանագրությունների, որոշումների, գույքի կառավարումից ստացված դրամական միջոցների վերաբերյալ, ինչպես նաև ստանալու նրա ֆինանսական հաշվետվությունների աուդիտն իրականացրած անկախ աուդիտորի եզրակացության պատճենը, որոնք վերաբերում են վերջին երեք տարիներին:4.1.7. Կազմակերպության աշխատանքները բարելավելու նպատակով նրա ղեկավար մարմիններին ներկայացնել դիմումներ, առաջարկություններ և բողոքներ:4.1.8. Ներկա գտնվել կազմակերպության Ընդհանուր ժողովին:4.1.9. Ծանոթանալ կազմակերպության մարմինների աշխատանքի արձանագրման մասին փաստաթղթերին, ստանալ նրանց ընդունած որոշումների պատճենները (պատճենների տրամադրման համար գանձվող վճարը չի կարող գերազանցել դրանց պատրաստման համար անհրաժեշտ ծախսերը):4.1.10. Սպառիչ տեղեկատվություն ստանալ Կազմակերպության գործունեության մասին:4.1.11. Ազատ դուրս գալ Կազմակերպությունից:4.1.12. Մասնակցել Կազմակերպության կողմից կազմակերպված միջոցառումներին:
4.2. Կազմակերպության անդամը պարտավոր է՝
4.2.1 Հոգ տանել կազմակերպության հեղինակության մասին:4.2.2. Կատարել Կազմակերպության կանոնադրության պահանջները, կառավարման մարմինների որոշումները:4.2.3. Բարեխղճորեն կատարել կառավարման մարմինների որոշմամբ իր վրա դրված պարտականությունները:
4.3. Կազմակերպության կանոնադրությունը խախտող կամ իր պարտականությունները չկատարող անդամի նկատմամբ Կազմակերպության Ընդհանուր ժողովի կամ Խորհրդի կողմից կարող են կիրառվել կարգապահական տույժի միջոցներ՝ նկատողություն, խիստ նկատողություն կամ Կազմակերպության անդամությունից զրկում:
4.4. Կազմակերպության անչափահաս անդամների իրավունքների և պարտականությունների առանձնահատկություններ չեն նախատեսվում: Կազմակերպության անչափահաս անդամներն ունեն սույն կանոնադրությամբ Կազմակերպության անդամի համար ամրագրված նույն իրավունքները, բացառությամբ ղեկավար մարմիններում ընտրվելու իրավունքի, ինչպես նաև կրում են Կազմակերպության անդամի համար սույն կանոնադրությամբ ամրագրված պարտականությունները:
5. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ
5.1. Կազմակերպությունը հանդիսանում է իրավաբանական անձ՝ պետական գրացման պահից:
5.2. Կազմակերպությունն ունի առանձնացված գույք, ինքնուրույն հաշվեկշիռ, իր անվանման հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով կլոր կնիք, դրոշմ, հաշվարկային հաշիվ բանկում ՀՀ և օտարերկրյա արժույթով: Կազմակերպությունն կարող է ունենալ խորհրդանիշ:
5.3. Կազմակերպությունը, իր կանոնադրությամբ նախատեսված նպատակներն իրականացնելու համար, օրենքով սահմանված կարգով իրավունք ունի՝
5.3.1. Իր անունից ձեռք բերել և իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրելու պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:5.3.2. Բացել բանկային հաշիվներ ՀՀ և օտարերկրյա պետությունների բանկերում՝ ՀՀ դրամով և (կամ) արտարժույթով:5.3.3. Ստեղծել այլ կազմակերպություն կամ լինել նրա մասնակից:5.3.4. Ստեղծել առանձնացված ստորաբաժանումներ կամ հիմնարկներ:5.3.5. Տեղեկատվություն տարածել իր գործունեության մասին:5.3.6. Կազմակերպել և անցկացնել խաղաղ, առանց զենքի հավաքներ:5.3.7. Օրենքով սահմանված կարգով ներկայացնել ու պաշտպանել իր անդամների և կամավորների իրավունքներն ու օրինական շահերը այլ կազմակերպություններում, դատարանում, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում:5.3.8. Համագործակցել այլ կազմակերպությունների, այդ թվում՝ միջազգային կամ օտարերկրյա կազմակերպությունների հետ, ինչպես նաև համակարգված գործունեություն ծավալելու, ընդհանուր շահեր ներկայացնելու և պաշտպանելու նպատակով այդ կազմակերպությունների հետ ստեղծել Կազմակերպություն կամ անդամակցել նրանց ստեղծած Կազմակերպությունը՝ պահպանելով իր ինքնուրույնությունը և իրավաբանական անձի կարգավիճակը:5.3.9. Կազմակերպությունն իրավունք ունի սույն կանոնադրությամբ սահմանված նպատակներին համապատասխան իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն, այդ նպատակով տնօրինել իր գույքը և գործունեության արդյունքները, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով ստեղծել առևտրային կազմակերպություն կամ դառնալ նրա մասնակից:5.3.10. Կատարել օրենքով չարգելված այլ գործողություն:
5.4. Կազմակերպությունը կարող է իր նպատակներին համապատասխան՝ իր աշխատանքներում ներգրավել կամավորների: Կազմակերպության կողմից կամավորներ ներգրավելու իրավահարաբերությունների նկատմամբ կիրառվում են «Բարեգործության մասին» ՀՀ օրենքը և ՀՀ աշխատանքային օրենսգիրքը այնքանով, որքանով այդ կարգավորումները չեն հակասում սույն օրենքին: Եթե կամավորի աշխատանքի տևողությունը գերազանցում է շաբաթական 20 ժամը, ապա Կազմակերպությունը կամավորների հետ կնքում է կամավոր աշխատանքի մասին պայմանագիր:
6. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
6.1. Կազմակերպությունը պարտավոր է՝
6.1.1. Վարել իր անդամների և կամավորների հաշվառումը:6.1.2. Եթե Կազմակերպությունը հաշվետու տարվա ընթացքում հանրային միջոցներից ֆինանսավորվել է հինգ միլիոն և ավել ՀՀ դրամի չափով, ապա օրենքով սահմանված կարգով պետական մարմիններ ներկայացված նրա տարեկան ֆինանսական հաշվետվությունները ոչ ուշ, քան հաջորդ տարվա մայիսի 15-ը հանրային միջոցներից ֆինանսավորման մասով ենթակա են պարտադիր աուդիտի՝ Կազմակերպության Ընդհանուր ժողովի ընտրած անկախ աուդիտորի կողմից:6.1.3.Պաշտոնական կայքի առկայության դեպքում հասցեի վերաբերյալ ծանուցել ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն:6.1.4. Օրենքի պահանջների կատարումը ստուգելու համար ՀՀ կառավարությանը առընթեր պետական եկամուտների կոմիտեի պատճառաբանված պահանջով ողջամիտ ժամկետում նրան տրամադրել իր կառավարման մարմինների որոշումների պատճենները կամ գործունեության մասին այլ փաստաթղթեր:6.1.5. Կազմակերպության անդամի պահանջով ոչ ավելի, քան ստացման օրվանից հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, նրան հնարավորություն տալ ծանոթանալու Կազմակերպության կանոնադրությանը, հիմնադիր այլ փաստաթղթերի, Ընդհանուր ժողովի որոշումներին կամ տրամադրել դիմողին թղթային կամ էլեկտրոնային եղանակով՝ պահանջի ստացման օրվանից հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում: Սույն կետում նշված տեղեկությունները, փաստաթղթերը տրամադրելու համար կարող է գանձվել վճար, որը չի կարող գերազանցել դրանք տրամադրելու համար կատարված ծախսերը:6.1.6. Կազմակերպության կանոնադրության փոփոխությունների, ինչպես նաև վերակազմակերպման կամ լուծարման դեպքերում՝ օրենքով սահմանված կարգով դիմել ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն:6.1.7. Իր գործունեության և գույքի օգտագործման տարեկան հաշվետվությունները ներկայացնել Կազմակերպության Գործադիր մարմնի հաստատմանը՝ ապահովելով այդ հաշվետվությունների հրապարակայնությունը:6.1.8. Եթե Կազմակերպության գույքի ստացման աղբյուր են հանդիսացել հանրային միջոցները (պետական կամ ինքնակառավարման մարմինների և այլ հանրային միջոցներ տնօրինող մարմնի կամ իրավաբանական անձի միջոցները), ապա Կազմակերպությունը պարտավոր է յուրաքանչյուր տարի՝ մինչև հաշվետու տարվան հաջորդող մայիսի 30-ը,Կազմակերպությունների կողմից հրապարակվող հաշվետվությունների համար նախատեսված կայքում հրապարակել օրենքով նախատեսված հաշվետվությունը:6.1.9. Եթե Կազմակերպության գույքի ստացման աղբյուր չեն հանդիսացել օրենքով նախատեսված հանրային միջոցները, Կազմակերպությունն իրավունք ունի Կազմակերպությունների կողմից հրապարակվող հաշվետվությունների համար նախատեսված կայքում հրապարակելու ինչպես 6.1.8. կետով նախատեսված հաշվետվությունը, այնպես էլ իր գործունեության ցանկացած արդյունքի վերաբերյալ տեղեկություններ կամ նյութեր:Կազմակերպության հաշվետվությունը պահպանվում է հինգ տարուց ոչ պակաս ժամկետով:6.1.10. Կատարել օրենքով սահմանված այլ պարտականություններ:
6.2. Կազմակերպության մարմինները նրա անունից հանդես գալիս պետք է գործեն բարեխղճորեն և ողջամտորեն՝ ի շահ Կազմակերպության:
7. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
7.1. Կազմակերպության գույքի ձևավորման աղբյուրները կարող են լինել՝
7.1.1. Կազմակերպության անդամների ներդրումները:7.1.2. Ձեռնարկատիրական գործունեությունից ստացված միջոցները:7.1.3. Իր ստեղծած կամ իր մասնակցությամբ այլ կազմակերպությունից ստացված միջոցները:7.1.4. Դրամական մուտքերը պետական բյուջեից:7.1.5. Նվիրաբերությունները, այդ թվում դրամաշնորհները:7.1.6. Հանգանակությունները:7.1.7. Օրենքով չարգելված այլ միջոցներ:
7.2. Կազմակերպության հիմնադիրների և անդամների՝ սեփականության իրավունքով կազմակերպությանը հանձնած, ինչպես նաև այլ աղբյուրներից ստացված գույքը Կազմակերպության սեփականությունն է:
7.3. Կազմակերպությունն իրեն պատկանող գույքը տիրապետում, օգտագործում և տնօրինում է իր կանոնադրությամբ սահմանված նպատակների իրականացման համար ու այդ նպատակներին համապատասխան՝ օրենքով և իր կանոնադրությամբ սահմանված կարգով:
7.4. Կազմակերպության հիմնադիրները և անդամները կազմակերպությանը որպես սեփականություն հանձնած գույքի նկատմամբ իրավունքներ չունեն: Նրանք պատասխանատու չեն կազմակերպության պարտավորությունների, իսկ կազմակերպությունը՝ իր հիմնադիրների և անդամների պարտավորությունների համար:
7.5. Կազմակերպության գույքը չի կարող բաշխվել նրա հիմնադիրների և անդամների միջև:
8. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ, ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ԵՎԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՐՄԻՆԸ
8.1. Կազմակերպության բարձրագույն կառավարման մարմինը Կազմակերպության Ընդհանուր ժողովն է:
8.2. Կազմակերպության այլ կոլեգիալ կառավարման մարմինը Կազմակերպության Խորհուրդն է (այսուհետ՝ Խորհուրդ):
8.3. Կազմակերպության Գործադիր մարմինը Կազմակերպության Նախագահն է:
Կազմակերպության Ընդհանուր ժողովը
8.4. Կազմակերպության գործունեության և կառավարման ցանկացած հարցի վերջնական լուծման իրավունքը պատկանում է Կազմակերպության բարձրագույն մարմնին՝ Ընդհանուր ժողովին:
8.5. Ընդհանուր ժողովը հրավիրվում է երեք տարին մեկ անգամ, մասնակիցների համատեղ հավաքի ձևով կամ հեռակա կարգով հեռահաղորդակցության միջոցների օգտագործմամբ՝ կազմելով համապատասխան արձանագրություն կամ փոխանակելով փաստաթղթեր, որոնք հնարավորություն են տալիս ճշգրիտ որոշել, որ փաստաթուղթը ելնում է նրանում նշված անձից:Ընդհանուր ժողովի օրակարգի, նրա աշխատանքի ժամանակի և վայրի մասին մասնակիցները պետք է ծանուցվեն պատվիրված նամակով կամ Խորհրդի կողմից որոշված այլ եղանակով՝ ոչ ուշ քան Ընդհանուր ժողովի անցկացման օրվանից հինգ օր առաջ՝ հավաստելով հասցեատիրոջ կողմից ծանուցում ստանալու փաստը:
8.6. Կազմակերպության արտահերթ Ընդհանուր ժողով հրավիրվում է Կազմակերպության անդամների առնվազն մեկ երրորդի կամ Գործադիր մարմնի՝ Նախագահի նախաձեռնությամբ Խորհրդի կողմից՝ պահանջող կողմի հաստատած օրակարգով, նախաձեռնությունից ոչ ուշ, քան հինգ օրվա ընթացքում հերթական ընդհանուր ժողով հրավիրելու համար սույնկանոնադրությամբ սահմանված կարգով: Արտահերթ Ընդհանուր ժողով գումարելու ժամանակի և վայրի մասին Ընդհանուր ժողովի մասնակիցները ծանուցվում են ոչ ուշ, քան արտահերթ Ընդհանուր ժողով անցկացնելու օրվանից հինգ օր առաջ:
8.7. Կազմակերպության Ընդհանուր ժողովն ունի Կազմակերպության գործունեությանն առնչվող ցանկացած հարցի վերջնական լուծման վերաբերյալ որոշում կայացնելու իրավունք:
8.8. Ընդհանուր ժողոյի բացառիկ իրավասության հարցերն են՝
8.8.1. Կատարել Կազմակերպության կանոնադրության փոփոխություններ կամ լրացումներ կամ նոր խմբագրությամբ հաստատել կանոնադրությունը:8.8.2. Ստեղծել այլ իրավաբանական անձ, որոշումներ ընդունել այլ կազմակերպությունում Կազմակերպության մասնակցության մասին:8.8.3. Հաստատել Կազմակերպության կառուցվածքը:8.8.4. Որոշումներ ընդունել Կազմակերպության Խորհրդի, Գործադիր մարմնի (Նախագահի) ընտրության կամ լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու (զբաղեցրած պաշտոնից ազատելու) մասին:8.8.5. Սահմանել կազմակերպության Նախագահի վարձատրության կարգը և պայմանները:8.8.6. Ընտրել Կազմակերպության աուդիտն իրականացնող անձին (աուդիտորին), եթե Կազմակերպությունը հաշվետու տարվա ընթացքում հանրային միջոցներից ֆինանսավորվել է հինգ միլիոն և ավել ՀՀ դրամի չափով, ապա օրենքով սահմանված կարգով պետական մարմինների ներկայացված նրա տարեկան ֆինանսական հաշվետվությունները ոչ ուշ, քան հաջորդող տարվա մայիսի 15-ը հանրային միջոցներից ֆինանսավորման մասով ենթակա է պարտադիր աուդիտի:8.8.7. Հաստատել Կազմակերպության ռազմավարությունը:8.8.8. Երեք տարին մեկ հաստատել Գործադիր մարմնի կողմից Ընդհանուր ժողովի գումարմանը նախորդող տարիների ընթացքում հաստատված Կազմակերպության գործունեության և գույքի օգտագործման տարեկան հաշվետվությունները, Կազմակերպության հաշվապահական հաշվառման և Կազմակերպության կառավարման և այլ մարմինների կողմից ներկայացված հաշվետվությունները:8.8.9. Դադարեցնել Կազմակերպության մարմինների իրավական ակտերի պահանջներին և կանոնադրությանը հակասող որոշումների գործողությունը:8.8.10. Ընդունել որոշում Կազմակերպության վերակազմավորման մասին:8.8.11. Ընդունել որոշում Կազմակերպությունը լուծարելու մասին, բացառությամբ դատարանի վճռով լուծարվելու դեպքերի:8.8.12. Իրականացնել օրենքով կամ Կազմակերպության Կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:
8.9. Ընդհանուր ժողովը անցկացվում է սույն կանոնադրությամբ սահմանված կարգով:
8.9.1. Մինչև Ընդհանուր ժողովի բացումը կատարվում է անդամների գրանցում: Գրանցումը կազմակերպում է Ընդհանուր ժողովի նախագահը:8.9.2. Ընդհանուր ժողովի բացվում է ծանուցման մեջ նշված ժամին կամ այդ պահի գրանցված անդամների ձայների մեծամասնությամբ ընդունված որոշմամբ՝ ավելի ուշ:8.9.3. Ընդհանուր ժողովը որոշումներ է ընդունում՝ կազմակերպության անդամների ձայների պարզ մեծամասնությամբ, եթե մասնակցել են Կազմակերպության բոլոր անդամների կեսից ավելին:8.9.4. Ընդհանուր ժողովի որոշումներն ընդունվում են անդամների բաց կամ փակ (գաղտնի) քվեարկությամբ: Քվեարկության ընթացքում յուրաքանչյուր անդամ ունի 1 ձայնի իրավունք:Ընդհանուր ժողովը որոշումներ է ընդունում, եթե ընդհանուր ժողովին մասնակցում են կազմակերպության բոլոր անդամների կեսից ավելին:8.9.5. Եթե Ընդհանուր ժողովում քննարկվում է Ընդհանուր ժողովի որևէ մասնակցի կամ նրա հետ փոխկապակցված անձի (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, ամուսնու ծնող զավակ, եղբայր ու քույր) գույքային կամ այլ շահերի վերաբերյալ հարց, ապա Ընդհանուր ժողովի տվյալ մասնակիցը քվեարկությանը չի մասնակցում:8.9.6. Օրակարգում ընդգրկված հարցերի քննարկման համար իրականացման քվեարկության կարգը սահմանում է ընդհանուր ժողովը:8.9.7. Ընդհանուր ժողովի ընդունած որոշումները գրանցվում են արձանագրության տեսքով, որը վարում է ընդհանուր ժողովի կողմից ընտրված քարտուղարը:
Կազմակերպության Խորհուրդը
8.10. Խորհուրդն ընտրվում է Ընդհանուր ժողովի կողմից երեք տարի ժամկետով:
8.11. Խորհուրդն իր աշխատանքներն իրականացնում է նիստերի ձևով, որոնք հրավիրվում են Կազմակերպության Նախագահի կողմից ոչ ուշ, քան վեց ամիսը մեկ անգամ: Խորհրդի նիստ կարող է հրավիրվել նաև Կազմակերպության անդամների 20 %-ի կամ Խորհրդի երկու անդամների պահանջով:
8.12. Խորհուրդը՝
8.12.1. Առաջարկություններ է ներկայացնում Ընդհանուր ժողովին՝ նրա բացառիկ իրավասությանը վերաբերող հարցերի վերաբերյալ:8.12.2. Ընդունում է Կազմակերպության անդամ և հեռացնում Կազմակերպության անդամությունից:8.12.3. Կազմակերպության անդամների նկատմամբ կիրառում են խրախուսանքներ և տույժի միջոցներ:8.12.4. Ղեկավարում է Կազմակերպության գործունեությունը՝ Ընդհանուր ժողովների միջև ընկած ժամանակահատվածում:8.12.5. Որոշումներ է ընդունում Կազմակերպության առանձնացված ստորաբաժա-նումներ կամ հիմնարկներ ստեղծելու և դրանց կանոնադրությունները հաստատելու մասին:8.12.6. Որոշումներ է ընդունում Կազմակերպության անդամների կողմից Կազմակերպության ծառայություններից անվճար օգտվելու մասին:8.12.7. Խորհուրդը կարող է հարցեր քննարկել և որոշումներ կայացնել, եթե նրան մասնակցում են իր անդամների կեսից ավելին:8.12.8. Խորհրդի որոշումներն ընդունվում են խորհրդի ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում նախագահի ձայնը վճռորոշ է:8.12.9. Իրականացնում է օրենքով և կանոնադրությամբ նախատեսված այլ անհրաժեշտ գործողություններ:
Կազմակերպության նախագահը
8.13. Կազմակերպության նախագահը, որն ի պաշտոնե խորհրդի նախագահն է, ընտրվում է Ընդհանուր ժողովի կողմից՝ երեք տարի ժամկետով:
8.14. Գործադիր մարմնի իրավասությունները ներառում են Կազմակերպության ընթացիկ գործունեության կառավարման, ինչպես նաև Կազմակերպության կառավարման մարմինների գործունեությունն ապահովելուն ուղղված բոլոր հարցերը:
8.15. Կազմակերպության նախագահը Կազմակերպության Գործադիր մարմինն է՝
8.15.1. Ապահովում է Ընդհանուր ժողովի կամ Կազմակերպության կոլեգիալ կառավարման այլ մարմինների որոշումների կատարումը:8.15.2. Ներկայացնում է Կազմակերպությունը Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում:8.15.3. Առանց լիազորագրի գործում է Կազմակերպության անունից, տալիս է լիազորագրեր:8.15.4. Բանկերում բացում է Կազմակերպության հաշվարկային (այդ թվում արտարժույթային) և այլ հաշիվներ:8.15.5. Իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, կատարման համար տալիս է պարտադիր ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը:8.15.6. Հաստատում է Կազմակերպության հաստիքացուցակը և տարեկան ծախսերի նախահաշիվը:8.15.7. Հաստատում է կազմակերպության գործունեությունը կանոնակարգող ներքին փաստաթղթերը, այդ թվում՝ նրա առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների ներքին կարգապահական և այլ կանոնները:8.15.8. Տնօրինում և կառավարում է Կազմակերպության մինչև հինգ միլիոն ՀՀ դրամ արժողության ցանկացած տեսակի գույքը՝ միանձնյա, իսկ հինգ միլիոն ՀՀ դրամը գերազանցող արժողության ցանկացած տեսակի գույքը Խորհրդի համաձայնությամբ, այդ թվում՝ ֆինանսական միջոցները, գործարքներ կնքում Կազմակերպության անունից:8.15.9. Հաստատում է կազմակերպության տարեկան գործունեության և գույքի օգտագործման հաշվետվությունները, հաշվապահական հաշվառման հաշվետվությունները, Կազմակերպության, ինչպես նաև նրա մարմինների հաշվետվությունները, որոնք առնվազն երեք տարին մեկ անգամ ներկայացնում է Ընդհանուր ժողովի հաստատմանը:8.15.10. Կազմակերպության նախագահը որոշումներ է ընդունում միանձնյա:
8.16. Կազմակերպության նախագահը կրում է օրենքով նախատեսված պատասխանատվություն օրենքների, իրավական այլ ակտերի, Կազմակերպության կանոնադրության, Ընդհանուր ժողովի որոշումների կամ կնքված պայմանագրերի պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:
9. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ, ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ, ԼՈՒԾԱՐՈՒՄԸ, ԼՈՒԾԱՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԳՈՒՅՔԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ
9.1. Կազմակերպության վերակազմակերպումը (միաձուլում, միացում, բաժանում, առանձնացում, վերակազմավորում) կատարվում է նրա բարձրագույն մարմնի որոշմամբ: Կազմակերպության վերակազմակերպումը դատական կարգով հնարավոր է միայն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով:
9.2. Կազմակերպությունը կարող է միաձուլվել այլ կազմակերպության (կազմակերպությունների) հետ:
9.3. Կազմակերպությունը կարող է միանալ այլ կազմակերպության:
9.4. Կազմակերպությանը կարող է (են) միանալ այլ կազմակերպություն (կազմակերպություններ):
9.5. Կազմակերպությունը կարող է բաժանվել այլ կազմակերպությունների:
9.6. Կազմակերպությունից կարող է (են) առանձնանալ կազմակերպություն (կազմակերպություններ):
9.7. Կազմակերպությունը կարող է վերակազմավորվել հասարակական միավորման որևէ այլ կազմակերպական-իրավական տեսակի կամ հիմնադրամի:
9.8. Կազմակերպության (Կազմակերպությունների) վերակազմակերպման հեևանքով նրանց կանոնադրությունների փոփոխությունները և (կամ) լրացումները կամ գործունեության դադարումը, ինչպես նաև նոր ստեղծված իրավաբանական անձիք պետական գրանցում են ստանում օրենքով սահմանված կարգով:
9.9. Կազմակերպության գործունեությունը կարող է որոշակի ժամկետով կասեցվել դատարանի որոշմամբ՝ Լիազոր մարմնի դիմումի հիման վրա՝ օրենքով սահմանված կարգով:
9.10. Կազմակերպության լուծարումը հանգեցնում է նրա գործունեության դադարմանը՝ առանց իրավունքների և պարտականությունների իրավահաջորդության կարգով այլ անձանց փոխանցվելու: Կազմակերպությանը համարվում է լուծարված, իսկ նրա գործունեությունը՝ դադարած, նրա գործունեության դադարման պետական գրանցման պահից:
9.11. Կազմակերպությանը կարող է կամավոր լուծարվել իր բարձրագույն մարմնի որոշմամբ՝ ներառյալ այն ժամկետը լրանալու կապակցությամբ, որով ստեղծվել է Կազմակերպությունը, կամ այն նպատակին հասնելու կապակցությամբ, որի համար նա ստեղծվել է:
9.12. Կազմակերպության հարկադիր լուծարման մասին որոշում կարող է ընդունել միայն դատարանը՝ պետական լիազոր մարմնի պահանջով և միայն օրենքով սահմանված հիմքերի առկայության դեպքում:
9.13. Կազմակերպության լուծարումն իրականացվում է իրավաբանական անձանց լուծարման՝ օրենքով սահմանված կարգով և պայմաններով:
9.14. Կազմակերպությունը լուծարվելու դեպքում պարտատերերի պահանջները բավարարելուց հետո մնացած գույք ուղղվում է Կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված նպատակներին, իսկ դրա անհնարինության դեպքում փոխանցվում է պետական բյուջե:
9.15. Կազմակերպության լուծարման մասին կազմակերպության բարձրագույն մարմնի որոշումը, կազմակերպության այլ մարմինների ու լուծարման հանձնաժողովի՝ լուծարման գործընթացին վերաբերող որոշումները, դրանք կայացնելուց հետո՝ տասնօրյա ժամկետում, դատարան բողոքարկելու իրավունք ունի կազմակերպության ցանկացած անդամ: Այդ դեպքում դատարանը կարող է իր որոշմամբ կասեցնել վիճարկվող որոշման կատարման ընթացքը՝ մինչև գործի դատական քննության ավարտը:
9.16. Կազմակերպության լուծարման պետական գրանցումն իրականացվում է իրավաբանական անձանց լուծարման պետական գրանցման համար օրենքով սահմանված կարգով: